հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում. կա մեկ ձերբակալված

Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում. կա մեկ ձերբակալված

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել: Դրան արձագանքել էին Աշխատանքի տեսչական մարմինը, Մարդու իրավունքների պաշտպանը, անգամ քրեական գործ էր հարուցվել աշխատանքային շահագործման հոդվածով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: