ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը և մահացել

Քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը և մահացել

Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ժամը 17:14-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Ժամը 17:24 փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը ևս մեկնել է դեպքի վայր:

Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ 2011թ. ծնված Հ.Կ-ի դին

  • Կիսվել: