կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քաղաքացին հպարտ է. իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է, ում ձեռքից ուզի՝ կվերցնի. Պապոյան

Քաղաքացին հպարտ է. իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է, ում ձեռքից ուզի՝ կվերցնի. Պապոյան

Հազարավոր մարդիկ մասնակցում են «Խորոված փարթիին», իմ կարծիքով երեկոյան 20,000-30,000 մարդ էլ կմասնակցի հայաստանյան և օտարերկրյա աստղերի համերգին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Լրագրողի հարցին՝ Պապոյանն ի՞նչ է կարծում, քաղաքացին հպա՞րտ է, նա պատասխանել է՝ անպայման, իհարկե հպարտ է։

«Իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է այդ իշխանությունը, ում ձեռքից ուզի՝ կվերցնի»,-նշել է Գևորգ Պապոյանը։ 

  • Կիսվել: