երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Փյունիկի» սանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (տեսանյութ)

«Փյունիկի» սանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (տեսանյութ)

Երևանի «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև զորամասի հրամանատարի կողմից՝ «Քաջարի մարտիկ» մեդալով և պատվոգրով: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ՖԲ էջից։

Գագիկ Աբրահամյանը հերոսաբար զոհվել էր Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Նա գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:

 

 

 

 

 

 
 
 
 
 

 

  • Կիսվել: