ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և երկու էլեկտրական սյան հետ միասին հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

  • Կիսվել: