չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փրկարարները Սարատովկա գյուղում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Փրկարարները Սարատովկա գյուղում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Մայիսի 27-ին, ժամը 09։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ անասնագոմից և այգու տարածքից հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր։

  • Կիսվել: