Փրկարարները մարել են Սարի Թաղում բռնկված հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 02:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 8-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։58-ին, մարվել՝ 04։14-ին։ Տան բակում՝ փայտամշակման արտադրամասում (մոտ 300 քմ), այրվել են փայտյա կառուցատարրեր։