ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Հունվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում և Մեծ Պարնի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա։

 

  • Կիսվել: