կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Փորձարկման արդյունքում «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման փոփոխություններ են եղել. ԿԳՄՍՆ

Փորձարկման արդյունքում «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման փոփոխություններ են եղել. ԿԳՄՍՆ

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:

Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում  է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.

պետական բաղադրիչ՝

տարրական դպրոցում՝ 10-15 %,

միջին դպրոցում՝ 12-20 %, 

ավագ դպրոցում՝ 7-20 %,

ընտրովի բաղադրիչ՝

տարրական դպրոցում՝ 6 %,

միջին դպրոցում՝ 8 %,

ավագ դպրոցում՝ 15 %։

Օտար լեզուների խորացված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար միջին դպրոցում ուսումնական բնագավառին նախկինում հատկացված  շաբաթական առավելագույն 5 ժամի փոխարեն նախատեսվում է հատկացնել 8 ժամ, որը հնարավորություն կտա դպրոցին մեկ օտար լեզու ուսումնասիրել 4 կամ 4,5 ժամով, երկրորդ օտար լեզուն՝ 2 ժամով, իսկ երրորդ օտար լեզուն՝ 1․5 կամ 2 ժամով։

  • Կիսվել: