շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է

Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է

«Մարտական եղբայրությունը» հայտնում է, որ առավոտից բերման են ենթարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների։

«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Միաբանության մի քանի անդամներ երկու մեքենայով, այլ ճանապարհով հասել էին Ոսկեպար․ «Ոսկեպարում ու Բաղանիսում պոլիգոն էինք կառուցել, որ հարկ եղած դեպքում արժանի դիմադրություն ցույց տայինք հակառակորդին»։ 

«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», - հայտնել էին կազմակերպությունից։

  • Կիսվել: