Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ղազարյանը՝ Վարդևանյանին
Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի և ՛՛Ուժեղ Հայաստանից՛՛ Արամ Վարդևանյանի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ կապված ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի հետ։
Արձագանքելով պատգամավորի հարցին, թե ինչ փուլում է գտնվում քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը՝ Վարդևանյանը պարզաբանել է, որ հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելն է։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար… անձը ֆիզիկապես պետք է գնա դեսպանատուն՛՛։
Վարդևանյանը նաև դժգոհություն է հայտնել դատական համակարգի կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ՝ շեշտելով, որ Կարապետյանին թույլ չեն տալիս նույնիսկ մարդկային տարրական գործողություններ կատարել։
՛՛Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանն այցելել՛՛-ասել է նա:



