Շուրջ 100 մարոկկացի միգրանտ է մահացել. Սեուտայի քաղաքապետ
Իսպանական Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հաստատել է, որ քաղաք ներթափանցելու փորձ արած միգրանտներից մոտ 100–ը մահացել են, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
«Զանգվածային ալիքի պատճառով շուրջ հարյուր մարդ է մահացել»,– ասել է քաղաքապետը։
Վիվասը համոզմունք է հայտնել, որ եվրոպական ինստիտուտները կօգնեն Իսպանիային հաղթահարել այս ճգնաժամը:
Նախօրեին «Cadena SER» ռադիոկայանը հայտնել էր, որ Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ 141 միգրանտ է մահացել։
Վերջին օրերին Սեուտան բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ տասնյակհազարավոր մարդիկ ապօրինի հատել են սահմանը և ներթափանցել անկլավի տարածք։



