շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փողոցում կոտրել էր «Կիա»-ի ապակին ու գողություն արել. 30-ամյա երիտասարդը վերադարձրել է գողոնը

Փողոցում կոտրել էր «Կիա»-ի ապակին ու գողություն արել. 30-ամյա երիտասարդը վերադարձրել է գողոնը

Հուլիսի 4-ին, ժամը 21.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Աջափնյակ թաղամասի Շիրազի փողոցի սուպերմարկետի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա երիտասարդը հուլիսի 5-ին ներկայացել է Մաշտոցի բաժին, խոստովանել արարքը և վերադարձրել է գողոնը:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: