ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Pink-ն ապաքինվել է կորոնավիրուսից և 1 մլն դոլար է նվիրաբերել վարակի դեմ պայքարի համար. CNN

Pink-ն ապաքինվել է կորոնավիրուսից և 1 մլն դոլար է նվիրաբերել վարակի դեմ պայքարի համար. CNN

Ամերիկացի երգչուհի Pink-ն ու նրա որդին շաբաթներ շարունակ մեկուսացված են եղել այն բանից հետո, երբ նրանց կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել: Սակայն օրեր առաջ նրանք կրկին թեստավորվել են, և նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել՝ գրում է CNN-ը:

Pink-ը սոցիալական ցանցերում գրել է, որ իր և իր 3-ամյա որդու մոտ ախտանշաններ են ի հայտ եկել երկու շաբաթ առաջ: Ամերիկացի երգչուհին ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը թեստավորման գործընթացն ավելի հասանելի չի դարձնում և ավելի շատ մարդկանց չի թեստավորում:

Pink-ը նշել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

  • Կիսվել: