կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Փեթակի» ճանապարհը հատուկ են փակել, որ առևտուր չլինի. ուրիշ ծրագրեր երևի ունեն

«Փեթակի» ճանապարհը հատուկ են փակել, որ առևտուր չլինի. ուրիշ ծրագրեր երևի ունեն

Այսօր «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Բանն այն է, որ պայթյունից հետո Քրիստափորի փողոցը միակողմանի է բաց, քանի որ, ըստ մասնագետների, փլուզման վտանգ կա։ 

Աշխատակիցների խոսքով՝ փողոցի փակ լինելու պատճառով նրանք չեն կարողանում աշխատել նախկինի պես։

Քրիստափորի փողոցը, որն անցնում է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների հենց մեջտեղով, երկկողմանի կբացվի այս տարվա վերջ։

  • Կիսվել: