հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել. Հանրային հեռուստաընկերություն

Պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել. Հանրային հեռուստաընկերություն

Պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը:

՛՛Հարգելի հեռուստադիտողներ, մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել:

Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը, և այն որևէ փոփոխության չի ենթարկվել՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ազատությանը տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասել էր. ՛՛Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա: Այսինքն՝ գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանված է՛՛:

  • Կիսվել: