երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պայթյուն` Երևանի տներից մեկում. երիտասարդ աղջիկ է հոսպիտալացվել

Պայթյուն` Երևանի տներից մեկում. երիտասարդ աղջիկ է հոսպիտալացվել

Երևանի տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն. բնակիչը այրվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի հետևի ապակին:

  • Կիսվել: