երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պատվաստանյութերն ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներն են, բայց չկա որևէ դեղամիջոց, որը կկարողանա հարյուր տոկոսով որևէ բան երաշխավորել. նախարար

Պատվաստանյութերն ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներն են, բայց չկա որևէ դեղամիջոց, որը կկարողանա հարյուր տոկոսով որևէ բան երաշխավորել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին:

Նրա խոսքով՝ չկա փաստարկված, գիտական ապացուցում ունեցող բազա, որը հստակ կնշի՝ հակամարմիններ ունենալու սանդղակով որ չափից վերև կամ ներքև ենք մենք պաշտպանված:

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ երբ ժամանակի ընթացքում կունենանք հետազոտություների ավելի լուրջ բազա, կկարողանանք տարբերակումներ մտցնել:

«Մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով: Այս պահին էլ ԱՀԿ-ի տված ուղեցույցի համաձայն՝ հիվանդանալու և առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը, այլ ընդհակառակը՝ այն ցուցված է, որովհետև պատվաստումները մեզ պաշտպանում են կրկնավարակից ու շատ ավելի լայն իմունիտետային շերտ են ապահովում»,- մանրամասնեց նախարարը:

Ըստ նրա՝ պատվաստանյութերն ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներն են, բայց չկա որևէ դեղամիջոց, որը կկարողանա հարյուր տոկոսով որևէ բան երաշխավորել:

Ավանեսյանը նաև շեշտեց, որ ՀՀ-ում կա պատվաստանյութերի բավական մեծ տեսականի: 

  • Կիսվել: