երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի վայր մեկնած շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի  բուժաշխատողների վրա. Ավանեսյան

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի վայր մեկնած շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի բուժաշխատողների վրա. Ավանեսյան

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:

Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: