կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատգամավորը՝ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական կազմակերպության վերաբերյալ

Պատգամավորը՝ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական կազմակերպության վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը Լիդիան Արմենիա ընեկրության պահնորդական կազմակերպության վերաբերյալ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ Կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում Լիդիան Արմենիայի համարպահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։

Մասնավորապես նշել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր Մասնավոր Պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։

ՀՀ Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020 թ․-ից ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարրկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։

ՀՀ Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը։

Կսպասենք վերջնական եզրակացությանը»:

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

  • Կիսվել: