երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրականացնելու ենք բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության մշտադիտարկում․ պատգամավոր

Իրականացնելու ենք բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության մշտադիտարկում․ պատգամավոր

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի գործընկերներ,

հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։

Ամեն ինչ արձանագրելու ենք։

Հարգանքով՝
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՝ Անի Սամսոնյան»։

  • Կիսվել: