Սանչեսն Իսպանիայում արտահերթ ընտրություն է նշանակել նոյեմբերի 29-ին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է խորհրդարանի լուծարման և նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին՝ երկուշաբթի հաղորդել է EFE-ն։
«Ժամանակն է, որ իսպանացի ժողովուրդը որոշի, թե ինչ ապագա է ուզում իր և երկրի համար», - նրա խոսքն է մեջբերում The Guardian-ը։
Սանչեսը նշել է «ավելի լայն, առաջադեմ խորհրդարանական մեծամասնություն» ստեղծելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա իրեն «հաղթահարել էլիտայի դիմադրությունը» և շարունակել բարեփոխումների օրակարգը։
Շաբաթը մարտահրավերներով լի էր կառավարության համար. ուրբաթ խորհրդարանի ստորին պալատը մերժել էր երկու որոշումը, որոնցով կառավարությունը հույս ուներ արձագանքել Իսպանիայի երկարատև բնակարանային ճգնաժամին։ Սեուտայում շարունակվում է միգրանտների ճգնաժամը:
Պարբերականը նշում է, որ Սեուտայում իրավիճակին գումարվել են կոռուպցիայի վերաբերյալ մի քանի գործեր ու դատական գործընթացներ, որոնք ընդդիմությունն օգտագործում է վարչապետի քաղաքական շրջապատի վրա ճնշումն ուժեղացնելու համար:



