կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Թուրքի հետ չենք բարեկամանալու». պատերազմի մի խումբ մասնակիցներ փակել են օդանավակայանի ճանապարհը (Ուղիղ)

«Թուրքի հետ չենք բարեկամանալու». պատերազմի մի խումբ մասնակիցներ փակել են օդանավակայանի ճանապարհը (Ուղիղ)

Պատերազմի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 21-ին, փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանք դեմ են՝ ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանելուն։

«Մենք թուրքի հետ չենք բարեկամանալու, մեր տղերքի արյունը չպետք է մոռանանք։ Թուրքայի հետ թռիչքներ չպետք է կատարվեն», - ասացին ճանապարհը փակած քաղաքացիները։

«Վաղը գալու են ձեզ ուտեն։ Մի հատ ԱՊՊԱ-ի 3000-ի համար 500 մարդ ա հավաքվում, թուրքը եկել, բողազներիս է չոքել։ Չենք թողնելու էստեղ թուրք մտնի։ Երեխեքը դիակները հավաքել ենք, որ տանք ծնողներին, էսօր թուրքին ասում են՝ էստի համեցեք»,- լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ դեմ են նաեւ Երեւան-Ստամբուլ չվերթի իրականացմանը.

Նշենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են Երեւանում՝ փետրվարի 21-ին եւ 22-ին։

 

Մանրամասները՝ տեսնյութում։

  • Կիսվել: