շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը

Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:

«Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա:

 

  • Կիսվել: