ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները

Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները

Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության
նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական
ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։

Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն
Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները,
որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն
պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

 Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման
ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝
ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

  • Կիսվել: