ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մասին մեղադրանքների վերաբերյալ

Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մասին մեղադրանքների վերաբերյալ

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, որ ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Փաշինյանը, արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ մեղադրանքներին, նշեց, որ պետք է հստակեցնել, թե այդ պնդումն անելիս Հայաստանը ո՛ր երկրի հետ է համեմատվում: 

Վարչապետը, մասնավորապես, ասաց. ՛՛Աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն մահացել են կորոնավիրուսից, ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են: Առաջ, երբ մեղադրանք էր հնչեցվում, որ Հայաստանը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրի օրինակ՝ նշելով, որ այդ երկրում դեպքերը քիչ են: Հիմա, երբ այդ երկիրն իր թվերով մեզ անցել է, ոչ ոք այդ մասին չի խոսում՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը ճիշտ էր, որ այդ հարցը մեկ օրում լուծելու հարց չէր՛՛:

  • Կիսվել: