կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ծաղկունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում․ 38-ամյա վարորդը վիրավորվել է

Ծաղկունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում․ 38-ամյա վարորդը վիրավորվել է

Այսօր՝ հուլիսի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30֊ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին, Ծաղկունք գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Զևս Ն․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: