երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:

Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, կրթությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այլ թեմաների:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին հանգամանալից պատասխանելու և ջերմ ընդունելության համար:

  • Կիսվել: