երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Փաշինյանն «Ավրորա»-ի հաղթողին շնորհակալություն հայտնեց՝ բարեկամ եզդի ժողովրդին օգնելու համար

Փաշինյանն «Ավրորա»-ի հաղթողին շնորհակալություն հայտնեց՝ բարեկամ եզդի ժողովրդին օգնելու համար

«Ես ուրախ եմ բոլորիդ տեսնել Ազատության հրապարակում եւ բոլոր հյուրերին ասել՝ բարի գալուստ Հայաստան»,-այս մասին այսօր «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մեծապես կարևորեց «Ավրորա» նախաձեռնությունը աշխատանքը՝ բոլորին շնորհավորելով միջոցառման՝ Երևանում անցկացվելու առթիվ:

Փաշինյանը վստահեցրեց, որ «Ավրորա» նախաձեռնությունը լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը:

«Ավրորան» դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների եւ հումանիզմի գաղափարների տարածման եւ ամրապնդման համար աշխարհում: Այն, թույլ տվեք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը: Ցավոք ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, եւ «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարեւոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման եւ խաղաղության հաստատման համար»,-ասաց վարչապետը:

Նա իր ելույթում խոսքն ուղղեց նաև «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողին՝ Միրզա Դինայիին՝ ասելով.

«Պարոն Դինայի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ արեւմտյան միսիոներների եւ առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից եւս մեր երաշխատգիտությունն եմ հայտնում ձեզ»:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը: Այս տարի հաղթողը «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային է:

  • Կիսվել: