ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաներն ավարտվեցին

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաներն ավարտվեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաներն ավարտվեցին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ-ի ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ վաղը ակցիաներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փակել էին Երեւանի բոլոր գլխավոր փողոցները։ Այսօր միաժամանակ փակվել էին Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները։ Փակ էին Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները:

՛՛Այսօրվա մեր ակցիան այսքանով համարում ենք ավարտված։ Հաջորդ մեր գործողության մասին, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է վաղը, կտեղեկացնենք մեր էջով։ Պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանի՝ րոպե ավել մնալն իր աթոռին՝ սպառնում է մեր բոլորի գոյությանը, մեր հայրենիքի գոյությանը։ Մենք շարունակելու ենք նույն մեթոդներով։ Այսօր ժամը 18։00-ից տեղի ունեցողն այն բանի ապացույցն էր, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին՛՛,-ասաց Վարդանյանը։

  • Կիսվել: