հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 43 մասնակից բերման է ենթարկվել

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 43 մասնակից բերման է ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 43 անձ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին. ՛՛Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՛՛:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիներն անհնազանդության ակցիա էին կազմակերպել՝ փակելով փողոցները: Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

  • Կիսվել: