ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պարզվել է՝ Վեդիում տունը թալանել էր տանտիրոջ 25-ամյա որդին և վաճառել հափշտակած ոսկեղենը

Պարզվել է՝ Վեդիում տունը թալանել էր տանտիրոջ 25-ամյա որդին և վաճառել հափշտակած ոսկեղենը

Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։

Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5.300 դոլար և 14.000 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: