ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարտվող իշխանությունն անպայման պետք է հեռանա. Էդիկ Մինասյան

Պարտվող իշխանությունն անպայման պետք է հեռանա. Էդիկ Մինասյան

Պատմության ֆակուլտետից ունենք ութ զոհ։ Այս մասին այսօր ԵՊՀ-ի դիմաց մոմավառության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

«Տղաներ, որոնք իրոք հերոսություն են գործել։ Նրանցից մեկը՝ Վահագ Թումասյանը, «Մարտական առաջին» շքանշանի արժանացավ։ Մենք որոշել ենք ֆակուլտետի լսարաններից մեկը կոչել նրա եւ այս պատերազմում բոլոր զոհվածների անունով»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ կանգնած ենք ցավալի իրողության առջև, սակայն անհրաժեշտ է ուղղել մեր մեջքը:

«Վստահ եմ, որ պարտվող իշխանությունն անպայման պետք է հեռանա։ Նոր մարդու գալով, նոր խնդիրներ առաջարկելով, անորոշությունները լուծելով՝ հնարավոր է այս խնդիրները լուծել։ Ժամանակ է պետք պարտվողի հոգեբանությունից դուրս գալու համար»,-հավելեց նա։

  • Կիսվել: