երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ին

Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ին

Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։

Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։

  • Կիսվել: