կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է IRNA–ն:

Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։

Մայիսի 10–ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը:

Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։

Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։

  • Կիսվել: