երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք․ նախարար

Այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք․ նախարար

Տարածված վիրուսային գրիպի շտամների՝ անցած շաբաթվա տվյալները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածված շտամների ու պատվաստանյութերի ներկրման մրցույթների թեմաներին:

«Գրիպի պատվաստանյութ առկա է Հայաստանում սեպտեմբերից: Քովիդի հետ կապված՝ ես ներկայացրել եմ, որ նախարարությունն իրականացրել է մրցույթներ, որին հաղթող կազմակերպություն չի եղել, մասնակից չի եղել: Մեր աշխատանքների շնորհիվ մի քանի անգամ անցակցված մրցույթների շնորհիվ հիմա ունենք հաղթող կազմակերպություն»,- ասաց Ավանեսյանը, ապա հավելեց՝ այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք:

  • Կիսվել: