երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանում հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ քովիդից 70-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրում

Ռուսաստանում հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ քովիդից 70-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրում

Ռուսաստանում քովիդի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 72-ով՝ նախորդ օրվա 69-ի դիմաց, օգոստոսի 24-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Երկրում օրական մահվան 70 դեպքից ավելի են արձանագրել հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից, շտաբի տեղեկատվությամբ, մահացել է 383 758 մարդ: Վարակման դեպքերի թիվն ավելացել է 40 231-ով նախորդ օրվա 30 967-ի դիմաց, մինչեւ 19 221 602, ապաքինման դեպքերի քանակը 32 876 է՝ 30 869-ի դիմաց՝ մինչեւ 18 370 612:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 3 872 քովիդով հիվանդացած՝ մեկ օր առաջվա 4 063-ի դիմաց (նվազումը՝ 4,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 39 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: