կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանը և Վիետնամը կստորագրեն համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր և հուշագիր՝ Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի՝ Մոսկվա այցի ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և խորհրդարանի պալատի անդամների մասնակցությամբ համատեղ միջոցառումների ժամանակ Տո Լամը, մասնավորապես, ասել է. «Ես և իմ պատվիրակության անդամներն ուրախ ենք նշել, որ իմ ներկայիս այցի ընթացքում սպասվում է ավելի քան 20 համաձայնագրի և համագործակցության հուշագրերի ստորագրում»:

Նրա խոսքով՝ աշխարհն այժմ ապրում է աննախադեպ վերափոխման շրջան, որը ոչ միայն նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլև համագործակցության ամրապնդման նոր հնարավորություններ է ընձեռում։

Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը Մոսկվայում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների առթիվ։

  • Կիսվել: