հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարոն Փաշինյան, մեր 4-րդ կարգի վթարային դպրոցը վերանորոգեք. աշակերտուհին՝ վարչապետին (տեսանյութ)

Պարոն Փաշինյան, մեր 4-րդ կարգի վթարային դպրոցը վերանորոգեք. աշակերտուհին՝ վարչապետին (տեսանյութ)

Մեծամոր խոշորացված համայնքի Արեւիկ բնակավայրում ծանոթացա պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարչապետը զրուցում գյուղացիների հետ, հետաքրքրվում, թե ինչ խնդիրներ ունեն։

Դպրոցի աշակերտուհիներից մեկն այդ պահին մոտեցավ վարչապետին եւ խնդրեց գյուղի 4-րդ կարգի վթարային դպրոցը վերանորոգել։ Փաշինյանը նախ ծիծաղեց, ապա աշակերտուհուն ուղղորդեց այդ հարցով դիմել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին։

՛՛Բան չեմ կարող ասել, անելու ենք՛՛,– ծիծաղելով ասաց փոխվարչապետը։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան էլ հավելեց, որ մարզում վթարային կարգի շինությունները շատ են, դրանք ներառված են առաջիկա տարիների ծրագրերի մեջ։

՛՛Անպայման կանենք, բայց ժամանակ կտեւի, չենք կարող միանգամից բոլորն անել՛՛,– դիմելով աշակերտուհուն՝ ասաց վարչապետը:

  • Կիսվել: