ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանագրերի կնքման գործընթացը կիրականացվի մինչև հունվարի 14-ը

Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանագրերի կնքման գործընթացը կիրականացվի մինչև հունվարի 14-ը

Ս. թ. դեկտեմբերի 5-ին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում ամփոփվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները, որից հետո մեկնարկել է մրցույթով անցած 770 դիմորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID-19 համավարակով պայմանավորված՝ ոչ բոլոր դիմորդներն են հնարավորություն ունեցել կնքել պայմանագիր, և պայմանագրերի կնքման գործընթացը դեռ շարունակվում է:

Վերոգրյալով պայմանավորված՝ ընդունող հանձնաժողովի որոշմամբ պայմանագրերի կնքման գործընթացն կիրականացվի մինչև 2021 թվականի հունվարի 14-ը, և դասընթացները կմեկնարկեն հունվարի 18-ին, հայտնում է ՀՀ ոստիկանությունից:

 

  • Կիսվել: