չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Փարաքարի «գաի պոստի» մոտ 61-ամյա վարորդը 09-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա վիրավոր

Փարաքարի «գաի պոստի» մոտ 61-ամյա վարորդը 09-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14:20-ի սահմաններում 61-ամյա Լևոն Բ.-ն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում, ժողովրդին հայտնի Փարաքարի «գաի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: