երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Ռուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում

Ռուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում

«Հյուսիս» զորախմբի զինծառայողները հետևել են ուկրաինացի մատակարարներին՝ սկսելով նրանց թիկունքային պահեստից, և հրետանային հարվածներ են ուղղել Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաների ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է «Կրեստ» (Խաչ) մականունով գումարտակի հրամանատարը։

Նրա խոսքով՝ սկզբում հակառակորդի թիկունքում իրականացված օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել է սննդամթերքի և զինամթերքի պահեստ։ Սակայն հրամանատարությունը հանձնարարել է անմիջապես չհարվածել այդ օբյեկտին, այլ մշտական հսկողություն սահմանել դրա նկատմամբ և հետևել այն զինծառայողների տեղաշարժի երթուղիներին, որոնք բեռներ էին տեղափոխում։

  • Կիսվել: