երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Թրամփը հայտարարել է, որ կա՛մ Իրանը գործարք կկնքի, կա՛մ ԱՄՆ-ն վերջ կտա նրան

Թրամփը հայտարարել է, որ կա՛մ Իրանը գործարք կկնքի, կա՛մ ԱՄՆ-ն վերջ կտա նրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Իրանի հետ հակամարտությունն այսպես թե այնպես շուտով կավարտվի․ կա՛մ Թեհրանը գործարքի կգնա, կա՛մ Վաշինգտոնը վերջ կտա նրան։

«Մենք արդեն այսպիսի հաղթանակ ենք տարել և շատ շուտով ամեն ինչ կավարտենք՝ այսպես թե այնպես։ Կա՛մ նրանք գործարք կկնքեն, կա՛մ մենք պարզապես վերջ կտանք այս ամենին», - ասել է Թրամփը Right Side Broadcasting Network-ին (RSBN) տված հարցազրույցում։

Նախագահի խոսքով՝ սա «հնարավոր է՝ հեշտ ճանապարհ է»։

Կիրակի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի՝ Վաշինգտոնը ռացիոնալ կվարվի և ընտրություն կկատարի հօգուտ դիվանագիտության, այլ ոչ թե զինված հակամարտության վերսկսման։

«Մենք դիվանագիտական ջանքեր ենք գործադրում և հույս ունենք, որ մյուս կողմի մոտեցումը ռացիոնալ կլինի, և նա կընտրի դիվանագիտությունը, այլ ոչ թե մյուս տարբերակները», - ասել է նախարարը։

Միաժամանակ Արաղչին նշել է, որ Իրանի զինվորականները պատրաստվում են մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը։

Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը կնախընտրեր Իրանի հետ տարաձայնությունների լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում։ «Նախագահ Թրամփը նախընտրում է խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը», - ասել է Ռուբիոն Ատլանտայում կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ պետքարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան զինված ուժերը բավականաչափ հզոր են՝ անհրաժեշտության դեպքում իրանական խնդիրը ուժային մեթոդներով լուծելու համար։

  • Կիսվել: