ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փակ շուկայի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ

Փակ շուկայի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ

Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով կոտրվել են սրահի ապակիները և վնասվել՝ ծաղիկները։ Սրահի աշխատակիցներ Ա. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ա. Գ.-ն (ծնված 1981 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

 

  • Կիսվել: