հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ով էր «Նորք» ինֆեկցիոնում մահացած ամենաերիտասարդ պացիենտը՝ 55 ամյա կինը․ աղբյուր

Ով էր «Նորք» ինֆեկցիոնում մահացած ամենաերիտասարդ պացիենտը՝ 55 ամյա կինը․ աղբյուր

InfoPort.am-ն հայտնի են դարձել որոշ մանրամասներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ամենաերիտասարդ պացիենտներից մեկի՝ 55 ամյա կնոջ մասին։

Մասնավորապես հայտնի է դարձել, որ նա Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից հյուրերից մեկն է։

Բացի դրանից հայտնի է դարձել նաև, որ այդ կնոջ շփման շրջանակի ամբողջական շղթան բացահայտված չի եղել, և միայն օրերս է ի հայտ եկել էջմիածնի գյուղերից մեկում` Ակնաշենում ապրող մի ընտանիք, որի անդամները շփում են ունեցել մահացած տիկնոջ հետ։

Օրեր առաջ այդ ընտանիքի բոլոր անդամները ևս մեկուսացվել են։

Ավելի վաղ, InfoPort.am-ը գրել էր, որ էջմիածինյան «հայտնի» նշանդրեքին, որին մասնակից էր Իտալիայից կորոնավիրուսով վերադարձած կինը, ի թիվս այլ հյուրերի ներկա էր նաև գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդը։

  • Կիսվել: