Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է․ աշխարհահռչակ տնտեսագետը մերժել է ադրբեջանցիներին
Քանի դեռ Ռուբեն Վարդանյանն Բաքվում է, աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը չի գնա այնտեղ։ Այդ մասին հենց Թալեբն է հայտարարել՝ հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ։
«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել է Թալեբը X-ի իր էջում։
«Ուժեղ Հայաստան»-ից Գոհար Մելոյանն էլ նշել է, որ Նասիմ Թալեբը հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով։
Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։
Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»։



