շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ոստիկանությունն ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. Սաղաթելյան

Ոստիկանությունն ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. Սաղաթելյան

Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։

Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։

Կհանդիպենք 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում»։

Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

 

  • Կիսվել: