Պերուի հարավում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Պերուի հարավում գտնվող Այակուչոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 5:22-ին՝ Պուկիո քաղաքից 23 կիլոմետր հարավ։ Աղբյուրը գտնվել է 97 կիլոմետր խորության վրա։
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։