շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ Կառավարության աջակցության ծրագրով գործուղվել է մարզեր

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ Կառավարության աջակցության ծրագրով գործուղվել է մարզեր

25 տարի Լիլյա Հարությունյանն իր աշակերտներին բարևել ու նրանցից շուտ դասարան է մտել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

2 տարի է, սակայն, թեպետ առաքելությունը նույնն է, բայց հարկադրաբար աշխատանքային ու բնակության հասցեն է փոխվել:

Բռնի տեղահանությունից հետո մի կարճ ընթացք ընտանիքով Հրազդանում են ապրել, հետո՝ Երևանում:

Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցում աշխատանք գտնելուց հետո արդեն հաստատվել են հարևան Աբովյանում:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում.

  • Կիսվել: