շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Էլ ո՞վ, եթե ոչ հայը․ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել

Էլ ո՞վ, եթե ոչ հայը․ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել

Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի երեք գործող ակումբային մրցաշարերի տիտղոսները, եթե նրա թիմը՝ Միլանի «Ինտերը», 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենում հաղթի ՊՍԺ-ին։ Այս մասին գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հայ կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգան, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթը «Ռոմայի» հետ։

Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստ չի հաղթել ՈւԵՖԱ-ի բոլոր երեք մրցաշարերում։ Բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ էր այս նվաճմանը․ նա 2018/19 մրցաշրջանում «Չելսիի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան, 2022/23 մրցաշրջանում «Վեստ Հեմի» հետ՝ Կոնֆերենցիաների լիգան, սակայն 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մնացել է պահեստային։

Մանրամասն՝ Armsport.am:

  • Կիսվել: